Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները

Թեսթ  4

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դժբա□տ- դժբախտ
շա□աթվա- շաբաթվա
փոր□ել- փորձել
համ□երությունն- համբերությունն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                   սիրելի
   գ/ հիվանդ                 առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

     ա/ աստիճանաբար-կամաց-կամաց հասնել նպատակին։
     բ/   կարգին-շրջներ գծել
     գ/ ավելի ուշ-ուշանալ
     դ/շատ ուշ-շատ ուշ ժամ է

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:
Թոմի դժբախտ կիրակին


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորապույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                     չբոսնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

    Որովհետև նրա ատամն եր ցավում։
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ դպրոց չգնար։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Գունային խաղեր

  1. Տուփում  կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։
15

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։
20

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։

18

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։

20

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,
12

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի։
11+8+1=20

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

3+1=4

  • Արկղում կան  5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։

Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,
7+1=8

բ)երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի,
7+5+1=13

  • Տուփում  կա  7 կարմիր,  10 կանաչ  և 5 կապույտ  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից։

10+7+1=18

  • Տուփում  կա  6 դեղին, 11 կանաչ, և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի   դրանցից գոնե մեկը լինի կարմիր։

11+6+1=18

  • Տուփում  կա  9 կանաչ, 7 կապույտ  և   6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։

9+6+1=16

  • Տուփում  կա  11 կանաչ, 6 սև   և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։

6+8+1=15

  • Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և 7 կապույտ   փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է  հանվել։

8+7+1=16

  • Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և  5 դեղին  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։

6+5+1=12

  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։

7+4+1=12

  1. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

10+4+1=15

  1. Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

4

Վեդի գետն

Վեդի գետն կոչվում է շատ անուներով օրինակ Վեդին,Վադա,Վեդիի ջուր,Վետի,Վետե, Ուրծաձորի գետ, Ուրծաձոր,շատ անւներ ունի գետ Հայաստանի Արարատի Մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է:  Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ:

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ […]

Բակտերիաներ և սնկեր

Pleurotus_ostreatus(fs-03)
microbiology-testing-labs-500x500

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Բակտերիաներ և սնկեր

Pleurotus_ostreatus(fs-03)
microbiology-testing-labs-500x500

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Дельфины /17 — 21 апреля/

ДельфиныСуществует много легенд о сообразительности дельфинов, об их общительности. Вы слышали рассказы о жизни дельфинов, об их любви к людям? Наблюдения учёных показали, что дельфины легко поддаются приручению и дрессировке. Своё доверие они доказывают даже в неволе. Они охотно берут пищу из рук человека, обучаются игре в мяч, прыгают через обруч. Дельфины — дружный народ.…