Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

  2. լեռներում,
  3. անտառներում,
  4. անապատներում,
  5. դաշտավայրերում:


  6. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

  7. 500 կգ,
  8. 1 տոննա,
  9. 250 կգ,
  10. 25 կգ:

  11. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

  12. թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  13. չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:  

  14. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  15. Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  16. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  17. Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  18. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:
  • Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:
    Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
    Ես չգիտեյ, որ առյուծները մոտավորապես 2 մետր են։Իսկ նրնց պօչը 1 մետր է։

  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. 
    գեղեցիկ-Տգեղ
    թույլ-ուժեղ
    շատ-քիչ
    փոքր-մեծ

  • Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    երկու
    մեկ


  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։
    ճարպիկ
    համարձակ
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով