Այս ուսումնական տարին անցավ շատ հետաքրքիր և ունեցավ բարդություններ։ Այս տարի մեր մոտ ավելացել էին նոր առարկաներ և նոր դասավանդողներ։ Մենք դարձել ենք ավելի գիտակից և մտածված։ Իհարկե եղել են չհասկանալու պատճառով վիճաբանություններ, բայց կարևոր է, որ լավ ավարտ եղավ։ Այս տարի ես ճամփորդել եմ տարբեր վայրեր, գնացել եմ եռօրյա Արատես։ Մենք անցկացրել ենք շատ հետաքրքիր ժամանակ։ Երբ մենք եկել էինք Արատես, այնտեղ շատ ձյուն էր, բայց մեզ դա խոչընդոտ չէր, որ հավես ժամանակ անցկացնենք։ Նաև մենք գնացել էինք սահադաշտ, նույնպես շատ հավես էր։ Մի քիչ խոսանք առարկաների մասին, քանի որ շատ առարկաներ են ավելացել և դասավանդողներ էին փոխվել։ Օրինակ՝ մեր Հայոց լեզուն և Գրականությունը մեզ դասավանդում է շատ իմաստուն մի դասատու։ Նա կարողանում է բացատրել և հասկանալ մեր զգացմունքները։ Եվ կխոսամ իմ ամենասիրելի դասատուի մասին՝ ընկեր Լիանայի։ Նա մեզ դասավանդում է երկրաչափություն և հանրահաշիվ, և նրա մասին շատ չեմ խորանա, որովհետև նրան չեմ կարող նկարագրել բառերով․ նա ուղղակի շատ լավն է։ Նաև մենք ներկայացրել ենք մեր երկարաժամկետ նախագծերը, որոնց մենք շատ երկար էինք պատրաստվում։ Դա անցավ շատ հավես և հետաքրքիր։ Պատմելու ժամանակ մի քիչ անհանգստանում էի, բայց երբ սկսեցի խոսել, անհանգստությունը անցավ։ Ես շատ եմ սիրում մեր կրթահամալիրը, որովհետև դասատուների վերաբերմունքը այնքան լավն է, մենք աշխատում ենք համակարգիչներով, դպրոցը թույլ է տալիս, որ սովորողները իրենց որոշումները կատարեն։ Նաև մեր ընտրությունը և մարմնակրթությունը այնքան լավ են անցնում, որ էլ չեմ խոսում։ Այսպիսով, իմ յոթերորդ դասարանը անցավ շատ հետաքրքիր։
Ստեղծագործական աշխատանքներ
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․
Խիղճը
Մայր իմ անուշ ու անգին
Ծուլությունը արատ է
Բառերը մարդու կյանքում
Նախագծեր
Գրքի տոն
Երկարաժամկետ նախագիծ
Իմ բաժինները
Հայոց լեզու 7
Գրականություն 7





