Դասընթաց 3-րդ քոլեջի ուսանողների հետ

Մենք այսօր խոսել ենք քոլեջի ուսանողների հետ փայտփորի մասին։ Փայտփորները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են։ Աշխարհում կան 209 տեսակ, իսկ Հայաստանում 7 տեսակ։ Կանաչ փայտփոր, միջին փայտփոր, խայտաբղետ փայտփոր, սիրային փայտփոր, սև փայտփոր, վիզգցուկ փայտփոր և այլն։ Փայտփորները ունեն շատ ամուր կտուց, որի շնորհիվ նրանք կարողանում են ծառը ծակել։ Նրանք ունեն լեզու, որը տեղավորվում է նրա գլխի մեջ։ Նրանք օգնում են բնությանը՝ ծառի մեջից հանում են վնասակար միջատներ։

Դասընթաց 3

Դասընթաց 2-րդ քոլեջի ուսանողների հետ

Մենք այսօր քոլեջի ուսանողների հետ քնարկել ենք արագիլի մասին։ Արագիլները լինում են 2 տեսակ, մեկը սպիտակ իսկ մյուսը սև։ Սպիտակ արագիլները ապրում են սյուների, արձաների, էլէկտրոսյուների վրա, իսկ սև արագիլը ապրում է ժայռերի վրա։ Արագիլները ունենում են 1-7 ձագ եթե ձագը հիվանդ է լինում կամ թույլ, նրանց բույնից ներքև են գցում։ Նրանք կանգնում են մի ոտի վրա, որ տաքանան կամ հանգստանան։

Դասընթաց 2

Դասընթաց 1-ին քոլեջի ուսանողների հետ

Մենք այսօր ունեցել ենք քոլեջի ուսանողների հետ դասընթաց այսօր մենք խոսել ենք բուերի մասին։ Բուերը վայրի կենդանիներ են, նրանք կարողանում են գլուխը պտտեցնել 180 աստիճան։ Նրանց աչքի վրա կա պաշպանիչ շերտ, որը պաշտպանում է աչքերը որսի ժամանակ։ Բուերի տեսակները 157 են աշխարհում, իսկ Հայաստանում 7ը։ Նրանց թևերի հաստության պատճառով նրանք ոչ մի աղմուկ չեն հանում թռչելուց։ Նրանց ականջները տարբեր բարձրության վրա են մեկը վերև մյուսը ներքև, որ մեկը լսի վերև իսկ մյուսը ներքև, որ որս անեն։

Դասընթաց 1

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգել է Խաչատուր վարդապետը XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են առանձին հատվածներ, և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի տաճարի հարավային կողմում, ¬1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

ՀՈՒԱ համար

Քարավանատունը հնարավոր է դիտարկել միայն դրսից, անմիջապես մոտենլով կառույցին, սակայն մուտք գործել հնարավոր չէ:

Շիրակ

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ա՛ուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտ իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարհաթտ, միաժամանակ Շիրակի մարզում  են տարածվում Փամբակի Բազում լեռնաշխթաներ, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի  լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։ Հայկական լեռնաշխարհի հետ միասին մարզի տարածքն անցել է երկրաբանական զարգացման բարդ ուղի։ Եռանդուն տեկտոնական շարժումներ, որոնց շնորհիվ երկրակեղևը  ծալքավորվել ու կոտրվել է, տեղի է ունեցել երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում։ Սակայն մարզի ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է այլապես  լեռնակազմությանը, երբ տարածքը բարձրացել է ծովի հատակից և թևակոխել ցամաքային զարգացման փուլ։ Հետագայում, շարունակվելով վերընթաց տեկտոնական շարժումները, ձևավորվել են միջին բարձրության լեռներ։ Նեոգենի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած հզոր լեռնակազմական պրոցեսների հետևանքով տարածքի շրջակա լեռները դարձել են ավելի բարձր, հովիտները` ավելի խորը։ Այդ ժամանակաշրջանում է, որ այստեղ գոյանում են երկրակեղևի տարբեր ուղղություններով ձգվող Սևան-Շիրակի, Ջավախք-Արագած-Մասիսի և Աշոցքի բեկվածքները։

Եռանդուն տեկտոնական շարժումները ուղեկցվել են բուռն հրաբխականությամբ, որն ընդգրկել է մարզի ամբողջ տարածքը` սկսած Եղնախաղից, Աշոցքից մինչև Արագած։ Հրաբխային արտավիժման և ժայթքման նյութերը ծածկել են հսկայական տարածություններ` իրենց տակ թողնելով ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների խղզման գծերի զգալի մասը` դրանց վրա գոյացնելով հրաբխային լեռնավահաններ, առանձին լեռնազանգվածներ, սարավանդներ։ Նման եղանակով են գոյացել Արագած լեռնազանգվածը, Ջավախքի, Աշոցքի, Եղնախաղի լեռնավահանները, Աշոցքի և Շիրակի սարահարթերը։

Մի քանի փուլով հանդես եկած սառցապատումների ներգործությամբ Արագածի, Ջավախքի, Եղնախաղի լեռների բարձր մասերում առաջացել են կրկեսանման գոգավորություններ, տաշտականման լայն հովիտներ։ Սառզադաշտերի  հալոցքային ջրերը լեռների լանջերին և ստորոտներին գոյացրել են մորենային  և սառցադաշտաջրաբերուկային կուտակումներ։

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին,  խաչ պատերազմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

Реклама

Սիրահարների Զբոսայգի

Սիրահարների զբոսայգին գտնվում է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման անկյունում, որտեղ տեղակայված է Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանը։

Երևանցիներից շատերին այգին հայտնի է որպես Պուշկինի անվան այգի։ Այն  հրաշալի  վայր  է  եղել  սիրահարների  ժամադրությունների  համար` իր գողտրիկ տեղավայրով և կարուսելներով։1995թ. այգին պաշտոնապես անվանվել է Սիրահարների  այգի։ 2006թ. «Պողոսյան»  հիմնադրամի  կողմից  սկսվել  են Սիրահարների այգու բարեկարգման աշխատանքները։ Այգին 1.6 հա տարածքի վրա կանաչապատ օազիս է, որտեղ յուրաքաչյուր բաղադրիչ` ծառ ու թուփ, քար ու ջրվեժ,  ավազապատ ճեմուղի ու բացօթյա շվաքարան, հանգստի ու ժամանցի նոր մշակույթ  ձևավորելու  նախատիպ  է։  Այն  ոչ  միայն  Երևանում,  այլև  ողջ  Հայաստանում, տեսակով  եզակի  է  որպես  ճապոնական  այգի։ «Պողոսյան  այգիներ»  ծրագրի համակարգողն  է  ճարտարապետ  Սարհատ  Պետրոսյանը։  Սիրահարների  այգին   կառուցվել  է  շվեյցարաբնակ  ֆրանսիացի,  լանդշաֆտային  դիզայնի  հայտնի  ճարտարապետ  Պիեռ  Ռամբախի  նախագծով։   «Սիրահարների  այգու» պաշտոնական  բացումը տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 17–ին։

Խոր վիրապ

Խոր Վիրապի վանքը գտնվում է Հայաստանի Արարատյան դաշտում, Արարատի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին:

Խոր Վիրապի՝ որպես վանքի և ուխտագնացության վայրի մեծ համբավը կապված է այն բանի հետ, որ Տրդատ 3-րդ թագավորը այստեղ է բանտարկել Գրիգոր Լուսավորչին:

Հնում վանքը գտնվում էր Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի տարածքում: Խոր Վիրապը միջնաբերդ էր, որը կառուցված էր բարձր բլրի վրա և ծառայում էր որպես արքունական բանտ: «Վիրապ» հայերեն նշանակում է «գետնափոր խուց»: Այն օձերով և կարիճներով լի փոս էր,ուր նետվում էին մահվան դատապարտվածները:

Ըստ պատմաբան Ագաթանգեղոսի՝ հայոց արքա Տրդատ 3-րդը հրամայել է բանտարկել Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապի հորում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար: Գրիգորը 13 տարի մնացել է այդ վտանգավոր փոսում և փրկվել է շնորհիվ քրիստոնյա կնոջ, որը նրան գաղտնի հաց ու ջուր էր բերում:

Մինչդեռ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր, մայրապետ Գայանեի և կույս Հռիփսիմեի հետ Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ՝ Հռոմի կայսեր հետապնդումներից փախչելու և Հայաստանում քրիստոնեություն քարոզելու նպատակով։ 

Հռիփսիմեն երիտասարդ և գեղեցիկ էր, և Տրդատ III-ը սիրահարվելով նրան՝ առաջարկում է ամուսնանալ: Օրիորդը մերժում է թագավորն, և վիրավորված Տրդատը հրամայեում է գտնել և սպանել բոլոր միանձնուհիներին: Գեղեցկուհի Հռիփսիմեն և մայրապետ Գայանեն խոշտանգվում և նահատակում են միանձնուհիների հետ:

Նրանց սպանությունից հետո Տրդատ թագավորը հիվանդանում է մոլագարությամբ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, որում նրան ասվում է, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Որ ոք չէր հավատում, որ նա կարող է դեռ ողջ լինել՝ զնդանում բանտարվելուց այդքան տարիներ հետո։ 

Գրիգորին տանում են թագավորի մոտ, որին նա բուժում է՝ քրիստոնեություն քարոզելով: Տրդատը մկրտվում է և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն: Այսպիսով, Հայաստանը 301 թվականին դառնում է առաջին քրիստոնյա երկիրը: 302-ին Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվում է եպիսկոպոս։

642-ին հայոց պատմության մեծագույն կաթողիկոս Ներսես III-ը (Շինարար) Գրիգոր Լուսավորչի վիրապի վրա կառուցում է մատուռ: Ավելի ուշ՝ 1662-ին, հին մատուռի հիմքի վրա կառուցվում է Սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի նեղ աստիճաններով կարելի է իջնել գուբը, որը տեղակայված է խորանի տակ:

Խոր Վիրապի համալիրն ընդգրկում է բերդի պարիսպները, բակը, Սուրբ Գևորգ բազիլիկը և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 17-րդ դարում՝ ժայռի գագաթին, որի թեք եզրերը դուրս են գալիս եկեղեցու տակից: Եկեղեցին կանգնած է Անահիտ աստվածուհու տաճարի տեղում:

13-րդ դարում Խոր Վիրապում հիմնադրվել է դպրանոց, որը դարձել է Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկը: