1․ Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։
2․ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ հանդիպում են նաև բնակավայրերում։
3․Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր
4․ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։
5․Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։


