Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Մարիաննա է, որը նշանակում է լքյալ և վշտի շնորհ ունեցող; Իմ մայրիկը շատ բարի է, խելացի, գեղեցիկ; Իմ մայրիկը ամենալավ մայրիկն է, ես շատ եմ սիրում; Որովհետև նա ինձ ոգևորում է, իմ հետ խաղում է; Նա միշտ իմ կողքն է, ինձ ուժ է տալիս, ես սիրում եմ իմ մայրիկին;

Գարուն

Գարուն  է եկել, ծառեր կանաչել  մեղմ-մեղմ անձրև է կաթկթում, խաղաղ թռչուններ երկնքում թռչում են, արթնանում է բնություն, ծիածան ժպտում է, ձնծաղիկները ծաղկում են, խոտեր կանաչում  են, արջ արթնանում է խոր քնից;

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել ենք Հովհաննես Թումանյանի թանգարան ու երբ մենք բարձրանում ենք աստիճաններով հաշվել ենք քանի աստիճան կա 54 աստիճան; Մենք խմբերով բաժանվեցինք և գնացինք առաջին հարկ դիտելու նկարված նրա տունը ու իր առաջին բանաստեղծոթյունն իր ձեռագրով; Այն նվիրված եր առաջին սիրուն, մեզ գոլոգրաֆիկ համարգչով ցույց տվեցին Սասունցի Դավթին ու մենք տեսանք Հովհաննես Թումանյանին գոլոգրաֆիկայով; Բարձրացանք երկրորդ հարկ, իրենց ճաշասենյակն ու գրադարանն էր, որտեղ գրած էր չծխել ու գիրք չուզել; Ինչու էր գրած, որ գիրք չուզել, իրա մոտից գիրք էին վերցնում ու հետ չեն տալիս; Տեսանք իր մայրիկի սենյակ ու տեսանք իր երեխաներին՝ 6 աղջիկ, 4 տղա ու իր աղջկա սենյակն, նա գիրք էր գրում;