Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Դեֆորմացիա կոչվում այն երևույթը, երբ մարմինը արտաքին ուժերի ազդեցությամբ փոխում է իր ձևը կամ չափսը։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Պլաստիկ դֆոռմացիայի ժամանակ երբ արտաքին ուժը ազդում է իր վրա և նա փափոխու է իր ձև և չի վերադառնում իր նախկին դիրքին։
Եթե մենք պլաստիլինին արտաքին ուժով ազդենք նա մշտապես կփոփոխի իր ձևը։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մենք արտաքին ուժով ազդում ենք մարմինին նա փոփոխում է իր ձև և վերադառնում է իր նախկին դիրքի։
Զսպանակը սեղմելիս կամ ձգելիս փոխում է իր երկարությունը և հետո վերադառնում է նախնական վիճակին։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը ձգում է մարմիններին դեպի իրեն։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից
Մարմինը որքան ծանր է, այնքան նրա վրա ազդող ծանրության ուժը մեծ է։

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժ կոչվում է այն ուժը, որը առաջանում է, երբ մարմինը ձգվում կամ սեղմվում է։

7.Հուկի օրենքի ձևակերպում։
Առաձգական մարմնի ձգմանդեպքում առաջացող ուժը ուղիղ համեմատական է մարմնի դեֆորմացիային մինչև առաձգականության սահմանը։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
F=kx
F — առաձգական ուժ,
k — կոշտության գործակից
x — դեֆորմացիա։

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափը ունի զսպանակ, սանդղակ և սլաք, և չափում է ուժը։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը։
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա, ըստ որի՝ առաձգական ուժը ուղիղ համեմատական է դեֆորմացիային։

Հայոց այբուբենի առեղծվածը

Հայոց այբուբենը ստեղծվել է 405 թվականին նրա հիմնադիրը եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Այբուբենը սկզբում ունեցել է 36 տառ հետո 11-րդ դարում ավելացրել ևս 3 տառ, որոնք եղել են և, Օ, Ֆ։ Հիմնական պատճառը այբուբենը ստեղծելը սուրբ գիրքը թարգմանելն ու տեղաբնակներին հասանելի դարձնելն էր: Այբուբենում կա 31 բաղաձայն և 7 ձայնավոր այդպիսով լինում է 38 տառ պակաս մնում է և տառը, որովհետև նա կազմված է եվ տառերից և նրան չեն հաշվում բաղաձայն ոչ ել ձայնավոր։ Տեղացիներն իրենց լեզուն կոչում են «Հայոց գրեր»՝ մինչ դրա ստեղծումը ազգն օգտագործում էր այն երկրների լեզուները, որոնք ժամանակին կառավարում էին Հայաստանը։ Մաշտոցը եկեղեցու սպասավոր էր, ով ցանկանում էր հայոց այբուբենով բարձրացնել քրիստոնեության դերը։ Այբուբենում ասում են որ առաջին <<Ա>> տառը դա նշանակում է Աստված իսկ վերջին տառը <<Ք>> որ նշանակում է  «Քրիստոս»։

Ֆիզիկա 7

Ֆիզիկա 7   դասագիրք 173 էջի 82-99 առաջադրանքները

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությությունը։ Այլ խոսքով ուժը մարմինների փոխազդեծության քանակական չափն է։ Նշանակում են F(էֆ) տառով։

Միավորների միջազգային համակարգում (M, H) որպես ուժի միավոր (1Ն)։
1Ն այն ուժն ուժն է որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ։

Ուժը վեկտորական մեծություն է գրում ենք F տառի վերևում դնում ենք սլաք այսինքն ուժը բնութագրվում է թվային առժեքով և ուղղությամբ, այն կախված է նաև ուժի կիրառման կետից։

Ծանրության ուժը այն ուժն է որով երկիրը ծգում է մարմիններին։
1կգ մարմնին երկիրը ձգում է 9,8 Ն նյուտթն ուժով այս թիվը չի փոփոխվում նշանակում ենք g=9,8 Ն/կգ։
Ցանկացած m զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը գտնում ենք F=mg։

Դեֆորմացիան առտաքին ազդեծության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունն է։ Դեֆորմացիան լինում է երկու տեսակ՝ արաձգական և պլաստիկ։
Եթե արտաքին ազդեծությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձև ու չափերը դեֆորմացիան կոչվում է արաձգական, իսկ եթե չի վերականգնում՝ այդ դեպքում դեֆորմացիան կոչվում է պլաստիկ։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ առաջանում է առաձգականության ուժ, որը միշտ ուղղված է դեֆորմացիային հակառակ։

Հուկի օրենք- առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած աառձգականության ուժը ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին նշանակում ենք x տառով։
Հուկ-F=kx F=mg

Ծանրության ուժ

Ֆիզիկա 7   դասագիրք 173 էջի 82-99 առաջադրանքները

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությությունը։ Այլ խոսքով ուժը մարմինների փոխազդեծության քանակական չափն է։ Նշանակում են F(էֆ) տառով։

Միավորների միջազգային համակարգում (M, H) որպես ուժի միավոր (1Ն)։
1Ն այն ուժն ուժն է որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ։

Ուժը վեկտորական մեծություն է գրում ենք F տառի վերևում դնում ենք սլաք այսինքն ուժը բնութագրվում է թվային առժեքով և ուղղությամբ, այն կախված է նաև ուժի կիրառման կետից։

Ծանրության ուժը այն ուժն է որով երկիրը ծգում է մարմիններին։
1կգ մարմնին երկիրը ձգում է 9,8 Ն նյուտթն ուժով այս թիվը չի փոփոխվում նշանակում ենք g=9,8 Ն/կգ։
Ցանկացած m զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը գտնում ենք F=mg։

Դեֆորմացիան առտաքին ազդեծության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունն է։ Դեֆորմացիան լինում է երկու տեսակ՝ արաձգական և պլաստիկ։
Եթե արտաքին ազդեծությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձև ու չափերը դեֆորմացիան կոչվում է արաձգական, իսկ եթե չի վերականգնում՝ այդ դեպքում դեֆորմացիան կոչվում է պլաստիկ։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ առաջանում է առաձգականության ուժ, որը միշտ ուղղված է դեֆորմացիային հակառակ։

Հուկի օրենք- առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած աառձգականության ուժը ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին նշանակում ենք x տառով։
Հուկ-F=kx F=mg

Բնատարածքային համալիր հորիզոնական (լայնակի )զոնայականություն, վերընթաց գոտիականություն

Posted on 

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է բնատարածքային համալիրը: Թվարկել բնատարածքային համալիրի բաղադրիչները:

Բնատարածքային համալիրը փոխկապակցված, միասնական համակարգ է, որտեղ դրանք փոխազդում են՝ ստեղծելով յուրահատուկ լանդշաֆտ: 

2. Ի՞նչ է գոտիականությունը:

Գոտիականությունը բնության պայմանների և բնատարածքային համալիրների օրինաչափ փոփոխությունն է Երկրի մակերևույթի վրա՝ լայնության ուղղությամբ՝ հասարակածից դեպի բևեռներ։

3.Ի՞նչ է աԲնատարածքային համալիր հորիզոնական (լայնակի )զոնայականություն, վերընթաց գոտիականությունշխարհագրական գոտին: Ինչո՞վ է այն տարբերվում կլիմայական գոտուց:

Աշխարհագրական գոտիը Երկրի մակերևույթի լայնական տարածք է, որտեղ բնության բոլոր բաղադրիչները ունեն ընդհանուր հատկանիշներ։
Աշխարհագրական գոտին ներառում է բոլոր բնության բաղադրիչները, իսկ կլիմայական գոտին՝ միայն կլիման։

4.Ի՞նչ է բնական զոնան:

Բնական զոնան աշխարհագրական գոտու մաս է, որտեղ ձևավորվել է միատեսակ կլիմա, հող, բուսական և կենդանական աշխարհ։

Տիգրան II

Հայկական աշխարհակալ տերությունը. Տիգրան II Մեծ

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ տեղեկություններ են պարունակում հրեա և հռոմեացի
պատմիչների տեքստերը։ Ո ՞ր իրադարձությունների մասին է խոսքը։

Ասորիքի ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր»: Բոլորը համաձայնության եկան Տիգրանի շուրջ, որը հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ:
2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Հովսեփոս
Փլաբիոսի և Հուստինուսի տեղեկությունների միջև:

Նմանություն-Երկուսն էլ նշում են Տիգրանի մեծ ուժի մասին Հուստինոսը նշում է նրա սեփական ռազմական ուժը, իսկ Փլաբիոսը՝ երեսուն բյուր զորքը։
Տարբերություն-Ըստ Հուստինոսի՝ Տիգրանը հրավիրված լինելով է բազմել գահին, իսկ ըստ Փլաբիոսի՝ նա ներխուժել է և ահաբեկել թագուհուն և ժողովրդին։
3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞ւ առաջարկված բոլոր թեկնածություններից
հատկապես Տիգրանի թեկնածությունը համարվեց Ասորիքի (Սիրիայի)
գահի համար լավագույնը։

Որովհետև Տիգրանը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Տիգրան II Մեծ-
 Հայոց հզորագույն արքա, ով ստեղծեց Միջերկրականից Կասպից ծով ձգվող տերություն և կրեց «Արքայից արքա» տիտղոսը։
Միհրդատ VI Եվպատոր-
 Պոնտոսի թագավոր, Տիգրանի դաշնակիցն ու խնամին, ով պայքարում էր Հռոմի գերիշխանության դեմ Փոքր Ասիայում։
Կլեոպատրա-
 Միհրդատ VI-ի դուստրը և Տիգրան Մեծի կինը, ում ամուսնությամբ ամրապնդվեց հայ-պոնտական դաշինքը։
Գոտերձ-
 Պարթևաց արքա, ով պարտվեց Տիգրանին և Ք.ա. 85 թ. հրաժարվեց գերիշխանությունից՝ հօգուտ հայոց արքայի։
Անտիոք —
 Սելևկյանների մայրաքաղաքը, որը Տիգրանը գրավեց Ք.ա. 83 թ. և դարձրեց իր տերության հարավային կենտրոնը։
Տիգրանակերտ-
Մայրաքաղաք, որը հիմնել էր Տիգրանը։
«Յոթանասուն հովիտներ»-
 Տիգրան II Մեծը, ով մինչ այդ պատանդ էր Պարթևստանում: Ազատվելու համար նա պարթևներին զիջեց «Յոթանասուն հովիտները», բայց հետո հետ վերցրեց «Յոթանասուն հովիտները»։
արքայից արքա-
Տիտզոս, որըհաշտությամբ պարթևաց արքան զիճեց Տիգրանին։
Լևանտ-
Միջերկրածովքի տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը։
դաշինք-
պաշտոնական համաձայնություն երկու կամ ավելի պետությունների միջև պատերազմի դեպքում փոխադարձ աջակցության վերաբերյալ։

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական
թագավորությունն ու Հանրապետական Հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար։

Պարթևական թագավորություն-Պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։ Նրանք Ք.ա. 115 թ. պատանդ էին վերցրել արքայազն Տիգրանին։
Հանրապետական Հռոմ-Երբ հռոմեական զորքերը նվաճում են Հայաստանին սահմանակից Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում նաև Հայաստանի համար։
բ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հնարավորություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները։
Հնարավորություններ-Հայաստանը հասավ կայսերական հզորության, միացրեց հայկական հողերը և ընդլայնեց պետության տարածքներն այլ պետությունների հաշվին։
Վտանգներ-Հայաստանը հանդես եկավ որպես Հռոմի և Պարթևստանի նվաճողականության հակառակորդ։
գ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել «Յոթանասուն հովիտները»։
Որովհետև նա ստիպված էր որպես փրկագին պարթևներին զիջել այդ տեղանքը, որպեսզի կարողանա վերադառնալ և բարձրանալ գահ։


Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞վ էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը:

Որովհետև Տիգրանը նպատակ ուներ այդ դաշինքով կանխել Հայաստանի արևմտյան սահմաններում Հռոմի տիրապետության հաստատումը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Որո՞նք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները
Հայաստանի համար։ Արդյո՞ք այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը։

Հնարավորությունը Հռոմի աճող վտանգի չեզոքացումն էր։ Այն արդարացրեց հույսերը, քանի որ հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան և ամրապնդեցին Հայաստանի դիրքերը։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքայի տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ։
Որովհետև նա ձգտում էր ստեղծել աշխարհակալ տերություն», որի սահմանները ընդհուպ մոտեցել էին Եգիպտոսի սահմաններին։


Ա4 | Պատճառ և հետևանք
Պատկերացրո՛ւ՝ դու Հայաստան վերադարձած արքայազն Տիգրանն ես։ Հայոց գահին հաստատվելու, ինչպես նաև Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար խիստ անհրաժեշտ է դաշինք կնքել Պոնտոսի հետ։ Ավելին՝ դաշինքը պետք է ամրագրվի նաև Պոնտոսի արքայի աղջկա հետ քո ամուսնությամբ, թեպետ դու արդեն ունես քո ընտրյալը։
Ինչպե՞ս կբացատրես քո ընտրյալին ստեղծված իրավիճակը։

Կբացատրեմ, որ սա ծավալուն ծրագիր է, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ՝ Հայաստանի դիրքերն ամրապնդելու և Հռոմի տիրապետության հաստատումը կանխելու համար։

Երկրաչափություն դաս-9

1. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն:
Ծրագրի օգնությամբ նշեք եռանկյան կողմերի միջնակետերը, հետո տարեք  եռանկյան միջնագծերը: Նշեք եռանկյան միջնագծերի հատման կետը։

Թաքցրեք Geogebra ծրագրի ցանցը, այս դեպքում կողմի միջնակետը ինչպե՞ս կարելի է գտնել։
Շարժեք եռանկյան գագաթներն ու հետևեք կառուցված կետերին, գծած միջնագծերին։ Ի՞նչ եզրակացություն  կարող ես անել։



2. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն: Ծրագրի օգնությամբ կառուցեք A, B, C անկյունների կիսորդները և նշեք դրանց հատման կետերը եռանկյան կողմերի հետ: Շարժեք եռանկյան գագաթները և հետևեք կիսորդների հատման կետին, առաջացած անկյուններին: Ի՞նչ եզրակացություն  կարող ես անել։
Կապ չունի ինչպես մենք կշարժենք կիսորդները, միևնույնը մնում են կիսորդ

3. Geogebra ծրագրով կառուցեք ABC եռանկյուն: Ծրագրի օգնությամբ կառուցեք եռանկյան բարձրությունները: Շարժեք եռանկյան գագաթներն ու հետևեք բարձրություններին, դրանց դիրքին, հատման կետին։ Ի՞նչ  եզրակացություն կարող ես անել։
Մենք նույնպես շարժեցինք գագաթները և միջնակետը մնաց մեջտեղում։

4.  Geogebra ծրագրով  գծեք a ուղիղ: Դրա մի կողմում նշեք M և N, իսկ մյուս կողմում՝ C կետը:  Geogebra ծրագրի օգնությամբ այդ կետերից տարեք a ուղղին ուղղահայացներ:

5.Geogebra ծրագրով գծեք ABC եռանկյուն: Ցանցի  օգնությամբ նշեք BC կողմի միջնակետը և տարեք AD միջնագիծը։ Նույն առաջադրանքը լուծիր առանց ցանցի օգնության։

6. ABC եռանկյան կողմերն են՝  AB = 17սմ, BC =16սմ, AC = 10 սմ: Տարված են այդ եռանկյան AD, BE և CF միջնագծերը: Գտեք առաջացած AF, BD և CE հատվածների երկարությունները։
AF=8,5սմ
BD=8սմ
CE=5սմ

7. ABC եռանկյան BC կողմի վրա վերցրած է K կետն այնպես, որ
BK = 6 դմ: Տարված է AD միջնագիծը: Գտեք BC կողմը, եթե KD = 1 դմ: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը:

12դմ
14դմ

8. ABC եռանկյան < A = 60 աստիճան է , <B = 40 աստիճան է,
<C = 80 աստիճան: Տարված են AM, BN և CK կիսորդները: Գտեք BAM, BCK և NBC անկյան չափերը:

BAM=30o
BCK=40o
NBC=20o

9.  Geogebra ծրագրով գծեք ABC սուրանկյուն եռանկյուն: Ծրագրի օգնությամբ տարեք դրա AH բարձրությունը:

10.  Geogebra ծրագրով գծեք C ուղիղ անկյունով ABC եռանկյուն: Տարեք դրա բոլոր բարձրությունները:

11.  Geogebra ծրագրով գծեք որևէ բութանկյուն եռանկյուն և տարեք դրա բոլոր բարձրությունները:

12. Geogebra ծրագրով գծեք ABC եռանկյուն, տարեք  AK բարձրությունը: Ինչպիսի՞ն է AKB անկյունը:

90o անկյուն է

Երկրաչափություն դաս-8

1.Geogebra  ծրագրով գծիր անկյուն, նշիր անկյան տեսակները, բացատրիր։
Սուր անկյուն 0օ,90օ

Ուղանկյուն 90օ

Բութ անկյուն 90օ,180օ

Փռված անկյուն 180օ


2.Geogebra  ծրագրով գծիր կից, հակադիր անկյուններ, գրիր հատկությունները։
Նրանք ունեն մեկ ընդանուր կողմ։

Հակադիր անկյունները առաջանում են երկու հատվող ուղիղների հատման կետում և գտնվում են իրար դիմաց։


3.Geogebra  ծրագրով գծիր եռանկյո»ւն,նշիր եռանկյան տեսակները։
Հավասրակողմ եռանկյուն։

Ուղանկյուն երռանկյուն

Բութանկյուն եռանկյուն

Հավասարասրուն եռանկյուն

Սուրանկյուն եռանկյուն


4.Geogebra  ծրագրով գծիր եռանկյան կիսորդները։
Եռանկյան այն հատվածը, որը
անկյունը բաժանում է երկու հավասար մասերի։


5.Geogebra  ծրագրով գծիր եռանկյան միջնագծերը։
Եռանկյան միջնագիծը այն հատվածն է,
որը եռանկյան գագաթը միացնում է դիմացի կողմի միջնակետին։


6.Geogebra  ծրագրով գծիր եռանկյան բաձրությունները։
Եռանկյան բարձրությունը այն հատվածն է,
որը գագաթից իջեցվում է դիմացի կողմինև կազմում է 90°։


7.Geogebra  ծրագրով գծիր հավասարասրուն եռանկյուն, նշիր թեորեմները։
Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են, ապա այն հավասարասրուն եռանկյուն է։


8.Geogebra  ծրագրով գծիր եռանկյուն, գրիր եռանկյան հավասարության երեք հայտանիշները։
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ՝
Եթե եռանկյան 2 կողմը և դրանցով կազմած անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս եռանկյան 2 կողմին և դրանցով կազմած անկյանը, ապա այդ եռանկյունները իրար հավասար են
AB=EF
BC=DE
<B=<E

Եռանկյունների հավասարության 2-րդ հայտանիշ՝
Եթե եռանկյան կողմը և դրան առընթեր 2 անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և դրան առընթեր 2 անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են
<A=<F
<B=<E
BA=EF

Եռանկյունների հավասարության 3-րդ հայտանիշ՝
Եթե եռանկյան բոլոր կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան 3 կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են
AB=EF
AC=DF
BC=DE

Գրականություն 26․09․2025

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն–մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է, դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսում։ Ականջ է դնում, տեսնում է՝ ճնճղուկներ են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից։

Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ելումուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։ Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։

Գնում է տեսնում՝ բադերը բակում ջրափին հավաքված, իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.

— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է․․․

Ծառան տեղնուտեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոհարարին ասում է.

— Հապա մի էս բադը մորթի․․․ բավական գերացել է․․․

— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։

Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակեղիս, ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։

Իհարկե, սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։

Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։

Թագավորը համաձայնվում է. ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։

Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն՝ պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում, ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ–ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում.

— Մենք քու արած լավությո՛ւնը չենք մոռանալ, ազնիվ տղա․ երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է՝ մրջյունների մի բազմություն է ղժվժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.

— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռռւ ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկռտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց.

— Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք, ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը, խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,Ո՛չ թև ունենք, ո՛չ բուն ունենք,Մենք ո՜ւր գնանք, մենք ի՞նչ անենք․․․

Երիտասարդի մեղքը գալիս է, առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։

— Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք։

Ու վեր է կենում երիտասարդը էս տեղից ճամփա ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի–անպատմելի աղմուկ-աղաղակ, հարահրոց։ Մինն էլ ձի նստած՝ փողոցեփողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա, մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորփ աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղային տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ՝ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կա՛մ հանես, կա՛մ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր, աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն․ էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ արևի ծագումը պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը տալու։

Միտք է անում, միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում, որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները, իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է, աշխարհքեաշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի՝ իր բուռն ընկնելը մին է լինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք, ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկն խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

1․ Կարդալ հեքիաթը:

2․ Դուրս գրել անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել:
իստակեղիս
դիմհար — հենարան