Իմ շունը

Ես ունեմ շուն, նա 1 տարեկան է, նրա անունը Միմի է։ Իմ բլոգի ֆոնը պատկերված է իմ շունը։ Ես շատ եմ սիրում իմ շանը, նա աշխույժ է և սիրում է խաղալ մեր հետ։ Ես շատ եմ սիրում իմ շանը։

Իմ ճամփորդություն

Ես այսօր գնացել եմ ճամփորդության Կոմիտասի թանգարան, ինստուտ մենք լիքը հետաքրքիր բաներ ենք իմացել։ Ես այնտեղ շատ բաներ իմացա Կոմիտասի մասին, Կոմիտասի անունը Սողոմուն էր, նա աշխատում էր եկեղեցում։ Կոմիտասը կոմպոզիտոր էր, երգչախումբ էր ղեկավարում ու երեխաններին շատ է սիրում; կաքավիկի երազշտությունը գրել է Կոմիտասը, իսկ բառերը Հովհաննես Թումանյաննն է գրել։

Գլուխ յոթերորդ — Տրակ֊տրակ Միտյան

Պեչկինի բերած ամսագրի մեջ մի բացիկ կար։ Բացիկի վրա գրված էր․ «Վաղը խնդրում ենք տանը լինեք։ Ձեր անունով տրակտոր է ստացվել։ Երկաթուղային կայարանի պետ Նեսիդորով»։

Իսկ ներքեւում գեղեցիկ տառերով գրված էր․

Մեր երկրում երկաթուղիներ շատ֊շատ կան

Դա բոլորին ուրախացրեց։ Հատկապես Շարիկին։ Ու նրանք սկսեցին սպասել տրակտորին։

Վերջապես մի մեծ մեքենայով բերեցին տրակտորն ու իջեցրին տան մոտ։ Վարորդը Քեռի Ֆեոդորին խնդրեց ստորագրել եւ մի ծրար տվեց նրան։ Ծրարի մեջ նամակ ու մի գրքույկ կար տրակտորը վարելու մասին։ Նամակում գրված էր․

«Հարգելի Քեռի Ֆեոդոր (տղա)․

Դու խնդրել էիր, որ ուղարկեինք մի այնպիսի տրակտոր, որը ոչ լրիվ իսկական լիներ, ոչ լրիվ խաղալիք։ Բայց շատ ուրախ լիներ։ Ուղարկում ենք այդպիսի մի տրակտոր։ Գործարանի ամենաուրախ տրակտորը։ Սա փորձնական նմուշ է։ Բենզինի կարիք չի զգում։ Աշխատում է մթերքներով։

Տրակտորի մասին ձեր կարծիքը խնդրում ենք ուղարկեք գործարան։ Խորին հարգանքներով՝ ինժեներ Տյապկին (տրակտորի գյուտարար)։»

Հետո Քեռի Ֆեոդորը վերցրեց գրքույկն ու սկսեց կարդալ․

Երկաթատրակտորեղենի գործարան։ Տրակ֊տրակ Միտյա Մթերային։ 20 ձ․ ու․

Կարդաց ու ասում է․

— Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ է նշանակում՝ «տրակ֊տրակ»։ Ի՞նչ է նշանակում՝ «ձ․ ու․»։

— Ի՞նչ կա չհասկանալու,— ասում է Կատուն։— Հասարակ բան է, ոնց որ երկու անգամ երկու։ «Տրակ֊տրակը» տրակտոր բառի կրճատ ձեւն է։ Իսկ «Միտյա» նշանակում է «մոդելը ինժեներ Տյապկինինն է»։ Որը քեզ նամակ է գրել։

— Իսկ ի՞նչ է նշանակում քսան «ձ․ ու․»,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։

— «Ձ․ ու․» նշանակում է ձիաուժ։ Այսինքն՝ տրակտորը կհաղթի քսան ձիերի․ եթե նրանք մի կողմի վրա քաշեն, տրակտորը՝ մյուս կողմի վրա։

— Այդ դեպքում ինչքա՞ն խոտ է հարկավոր նրան,— հառաչեց Շարիկը։

— Նրան խոտ հարկավոր չի։ Գրված է, չէ՞․ աշխատում է մթերքներով։

Քեռի Ֆեոդորը նույնիսկ զարմացավ։

— Այդքան բան որտեղի՞ց գիտես, այ Մատրոսկին, համ տրակտորի մասին, համ ազգանվան, համ ձիաուժի։

— Իմ չափ ապրեք, դուք էլ շատ բան կիմանաք,— ասում է կատուն։— Որտեղ ասես որ չեմ եղել։ Մեկ մի տիրոջ մոտ, մեկ՝ մի ուրիշի։ Մեկ՝ գրադարանում, մեկ՝ նույնիսկ խնայդրամարկղում։ Ես այնքան բան եմ տեսել կյանքումս, որ մի ամբողջ կատվային հանրագիտարան կարող եմ կազմել։ Դե տեսնում եք, դուք այստեղ դատարկ֊մատարկ խոսում եք, իսկ իմ Մուռկան մնաց առանց կթելու։

Նա գնաց, իսկ տղան Շարիկի հետ սկսեց տրակ֊տրակը գործի գցել։ Սկսեց ապուր լցնել տրակտորի մեջ ու կոտլետներ խցկել ուղղակի բաքի մեջ։ Տրակտորն սկսեց ուժգին դռդռալ։

Նստեցին տրակտոր եւ գնացին գյուղ։ Գնաց, գնաց Միտյան, գյուղով մեկ շրջեց, մեկ էլ հանկարծ մի տան առաջ կանգ առավ։

— Ինչո՞ւ կանգ առավ,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։— Չլինի՞ վառելանյութը վերջացել է։

— Բոլորովին էլ չի վերջացել։ Ուղղակի կարկանդակի հոտ է առել։

— Ի՞նչ կարկանդակ։

— Սովորական։ Ա՛յ, այն տանը կարկանդակ են թխում։

— Հիմա ի՞նչ պետք է անենք։

— Չգիտեմ,— ասում է Շարիկը։— Ճիշտն ասած, այնքան լավ հոտ է գալիս, որ ես էլ չեմ ուզում շարժվել։

— Այ թե տրակտոր եմ գնել, հա՜,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ինչ է, բոլոր տների ու ճաշարանների մոտ հո կանգ չե՞նք առնելու։ Սա ոչ թե տրակտոր է, այլ գետաձի։ Այս անտակ տրակտ֊տրակը։ Ա՛յ ոչ ու փուչ լինի էդ ինժեներ Տյապկինը, հա՜՞։

Ու նրանք ստիպված եղան մտնել տուն եւ կարկանդակ խնդրել։

Մատրոսկինը երբ իմացավ, բարկացավ Քեռի Ֆեոդորի վրա․

— Ասացի ոչինչ մի՛ գնեք, չլսեցիք։ Հիմա մենք էդ տրակ֊տրակի փորը չենք կարող լցնել։

Continue reading

ԿոմիտասիՄ<>-ը Սարյանի գույններով

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։


Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանը հրաշալի նկարիչ է։ Մարտիրոս Սարյանը շատ վառ գույներով է նկարել։ Նրա կտավներում գերիշխում են դեղին, նարնջանգույն, կանաչ, կարմիր գույները։ Ես նայեցի նրա նկարները ու հիացա․․․ ի՜նչ գեղեցիկ նկարներ են․․․ ես սիրով կտեղադրեմ մի քանի նկար իմ բլոգում, որ ընկերներս էլ տեսնեն և ճանաչեն սիրելի նկարչին։ Մարտիրոս Սարյանի նկարներն ամբողջությամբ կարող ենք նայել նաև համացանցում։

Մարտիրոս Սարյանը սիրել է բնությունը։ Նրա նկարներում շատ է բնությունը։ Մարտիրոս Սարյանը նաև շատ է սիրել ճամփորդել։ Ճամփորդություններն էլ օգնել են , որ ավելի գեղեցիկ նկարի։

Գլուխ վեցերորդ — «Առ ու փախիր» ճայակը

Հայրիկն ու մայրիկը շատ էին վշտացել, որ Քեռի Ֆեոդորը կորել է։

— Դու ես մեղավոր,— ասում է մայրիկը։— Ամեն ինչ թույլ ես տալիս, նա էլ երես է առել։

— Ինչ է արել, որ։ Պարզապես կենդանիներ է սիրում,— բացատրում է հայրիկը։— Դրա համար էլ կատվի հետ հեռացել է։

— Իսկ դու նրան տեխնիկա սովորեցնեիր։ Կոնստրուկտոր կամ փոշեծծիչ գնեիր, որ մի զբաղմունք ունենար։

Բայց հայրիկը համաձայն չի։

— Կատուն կենդանի արարած է։ Կատվի հետ կարելի է ե՛ւ խաղալ ե՛ւ զբոսանքի գնալ։ Իսկ կոնստրուկտորը կարո՞ղ է թղթի ետեւից վազվզել։ Կամ հնարավո՞ր է, օրինակ, փոշեծծիչը թելով քաշել։ Քեռի Ֆեոդորին ընկեր է պետք, ոչ թե խաղալիք։

— Չգիտեմ, թե նրան ինչ է պետք,— ասում է մայրիկը։— Միայն գիտեմ, որ բոլոր երեխաներն էլ իրենց համար խելոք նստում են մի անկյունում եւ կաղինից մարդուկներ շինում։ Նայում ես, քեֆդ գալիս է։

— Քո քեֆը գլաիս է, իմը՝ ոչ։ Տանը պետք է ե՛ւ շներ լինեն, ե՛ւ կատուներ, ե՛ւ ուզածիդ չափ բարեկամներ։ Որ իրենց համար ազատ բռնոցի֊տապկնոցի խաղան։ Ա՛յ, այդ դեպքում երեխաները տնից չեն փախչի։

— Այդ ժամանակ էլ ծնողները կսկսեն փախչել,— ասում է մայրիկը։— Առանց այդ էլ աշխատանքի վայրում շատ եմ հոգնում։ Էլ ուժ չեմ ունենում հեռուստացույց նայելու։ Եվ ընդհանրապես քո հիմարություններով գլուխս մի՛ տանի։ Ավելի լավ է մտածես, թե տղային ինչպես գտնենք։

Հայրիկը մտածեց, մտածեց, ապա ասաց․

Continue reading