Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Դեղաբույսեր

Արջընկույզ
Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ

Կուժկոտրուկ
Կուժկոտրուկ (պուտուկկոտրուկ) (լատին՝ Adonis՝ Ադոնիս) հրանունկազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 20-40 տեսակ։ Ծաղկապատիթերթիկների, առէջների և ապոկարպային վարսանդների թիվը մեծ է և անորոշ։ Ծաղկի բոլոր տարրերը դասավորված են պարուրաձև, պտուղը բազմակտիկ է։ Տափաստանային և կիսաանապատային բազմամյա, հազվադեպ միամյա խոտաբույսեր են։ Դեղաբույսեր են։

Ծխաբույս

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 30 սմ։ Տերևները հերթադիր են, բազմակի փետրաբաժան, կապտականաչավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանուշակավարդագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ ընկուզիկ է։

Քրոմոսոմների թիվ՝ 2n = 16, 32, 48, 64, 72, 80, 112։


Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ է հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսները՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասը:

Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերը (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի և այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Սարահարթ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
    1. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:
    2. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:
    3. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
    4. Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

hfjhg
загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ եսք ունի Երկրի ուղեծիրը։
ունի ձվածրի տեսք

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Опубликовано 22 апреля, 2019

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Չափում․ Չափման միավորնե

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

Անտարկտիդա

download

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա: