Տյառնընդառաջը

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց

Տյառնդնառաջին

Մենք մեր Կրթահամլիրում նշում ենք տոներ Տյառնընդառաջ, մենք գնում ենք ագարակ և նշում այն կրակի մեջ չարիքներ ենք քցում; Մենք կրակի վրայից ենք թռնում, շատ հետարքիր ենք նշում ու կրակի կոխքն երգում ենք, պարում ենք; Նաև հարիսայի և բարեկենդանի տոնն ենք նշում, դիմակներ ենք սարքում մենք; Ամեն տարի նշում ենք, ուտում ենք ադիբուդի ու քաղցրավենիքներ;