Новый год в Армении

Армяне весело встречают новый год Армяне встречают новый год в 12:00 Армяне встречают новый год 31 декабря․Блюда, салаты, напитки и т.п. расставляются на новогодний стол В Новый год Дед Мороз кладет подарки возле елки․

ՀԵՔԻԱԹ ՓՇԱՏԵՐԵՎ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

christmas

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրել անծանոթ բառերը և բացատռել։
սոսափում- Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ
2. Բացատրի՛ր մքացրած բառերը։
սոսափում- Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ
փշատերևին- փուշ ունեցող ծառ
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր այն։
Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
4. Հորինի՛ր բանաստեղծություն Ձմռան մասին։



Հեղինակի խոսքեր Նոր տարին եկավ
Հին տարին գնաց։


5. Պատմի՛ր այս նկարի մասին։

Այստեղ նկարված է գեղեցիկ տուն տոնածառ ձնեմարդ ձյուն տան լույսերը վառված ծառերը զարդրված գետ և վերնացում ։