Տեառնընդառաջ

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ:

  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    «Տեառնընդառաջ» տոնին մասնակցել եմ դպրոցում։ Դպրոցի բակում կրակ ենք վառել և շրջան ենք կազմել խարույկի շուրջը ու երգել ենք «Տրնդեզ դարմանը քեզ» երգը։ Ընկեր Սեդան աղանձ է շաղ տվել մեր վրա։ Մենք զույքերով թռանք կրակի վրայից, հյուրասիրություն եղավ և մենք համտեսեցինք տրնդեզյան համեղ քաղցրավենիքներ։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    «Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների մատուցմամբ։Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ։ Ուտեստներից են խաշիլի տարբեր տեսակները։ Ընդունված է եղել պատրաստել նաև փոխինդե գնդիկներ, որը կոչվում է կլոնդրակ։ Մատուցվել են նաև հալվայի տարբեր տեսակներ՝ մեղրով, շաքարով կամ դոշաբով, աղանձներ, «փուռնիկների»՝ հացի տարատեսակների տեսականի, որի մեջ լցոնված են եղել չրեր՝ հավելված խոտաբույսերով, ընդեղենով և այլն։