<> նախագծով հանդիպում քոլեջի ուսանողների հետ

Մեզ մոտ այսօր եկել են քոլեջի ուսանողներ, մեզ պատմում էին արագիլի մասին մենք շատ նոր բաներ իմացանք։ Արագիլը 2 տեսակ է լինում սև ու սպիտակ։ Սև արագիլը ապրում է ժայռերի վրա, իսկ սպիտակը ապրում է տնակների ու սյուների վրա։ Արագիլները ունենում են 1-7 ձագ, եթե ձագը հիվանդ է լինում, մայրը բնից դուրս է գցում ու եթե նրան վերև բարձրացնեն, ապա մայրը նորից կգցի։ Արագիլները սնվում են միջատներով և օձերով, բայց լինում են դեպքեր, որ նրանք աղբամանի մեջից ուտելիք են գտնում ու նրանց վրա յուղ է քսվում։ Եթե նրանց լավ չլողացնեն, նրանք կարող են մահանալ։ Արագիլները կանգնում են մի ոտքի վրա, որ տաքանան։

Հետո մեզ տվեցին պազլ հավաքել, բաժանեցին 3 խմբի։ Բոլորը հավաքեցին՝ բացի մեր թմից, ու մեզ ընկավ ամենադժվար մասը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով