Մահճակալի բողոքները

Ստեղծագործական աշխատանք

— Ես մահճակալն եմ և ես այսօր ուզում եմ պատմել իմ բողոքները։ Բողոքներս շատ-շատ են ։ Ես մենակ առավոտներն եմ հանգստանում, իսկ գիշերվա մասին էլ չեմ ուզում խոսել, գժանոց է։ Երբ երեխաները հոգնած գալիս են տուն, նրանք պառկում են ուղիղ դեմքիս վրա և ոչ ոք չի հարցնում, ես քնած եմ թե չէ, խայտառակություն։ Գալիս են, պառկում են իմ վրա, հերիք չէ, վրաս փշուր են թափում, ջուր են թափում։ Եվ ամենավատը․․․ բերանիս մեջ մազեր են թափում և այնքան եմ նյարդայնանում։ Ինձ միայն մայրիկն է մի քիչ սիրում, որովհետև ինձ լվանում է, փռում, արրդուկում և այդպես ամեն օր։