Արամի փողոց

Գրականագետ Հովիկ Չարխչյանը հին Երևանի լուսանկարների իր մեծ արխիվից հաճախ է տարբեր տարիներին արված լուսանկար հրապարակում։ Երևանի տոնին ընդառաջ նա հրապարակել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արամի փողոցի լուսանկարը։ Ինչպես մանրամասնեց Չարխչյանը, այն  արվել է 1980-ականների սկզբին։

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թ.՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թ. հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով