Մայրենի

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
            Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց տների պատերը։
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Շիկացրեց տների պատերը:
Շիկացրեց պատերը:
Շիկացրեց։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին:
Տեղափոխեցին:

 Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ  չսահմանափակվեց:
 Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ  չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը  չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետը  չսահմանափակվեց:
Ճարտարապետը  չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին նաև մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին:
Հիշեցին:

Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու առաջ:
Աշխարհը փռվեց ձիու:
Աշխարհը փռվեց:
Փռվեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով