Փիրըլ Բաք. Սուրբ Ծնունդի օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:

-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:

-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:

Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…

Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:

Երևի թե քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրփրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.

– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:

– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:

Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:

– Ռո’բ…

– Այո, հայրի’կ…

Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.

– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:

– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.

– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:

Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում, և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

Հեղինակ՝ Փիրըլ Ս. Բաք

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։
Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիքը։
Որ միշտ արտահայտեք ձեր սերը։

4․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։
Դու որ նվեր ես ստանում քեզ ուրախ էս զգում բայց երբ նվիրում էս դու ուրիշ ուրախություն է։

5․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․
Մոտենում էր Նոր տարին դա ինձ համար ամենակարևոր տոներից մեկն էր ես ուզում էի որ շատ լավ նվեր անեի բայց ես գումար չունեի դրա համար ես ամենօր մտաժում էի ինչ նվիրել բայց ես հասկացա, որ լավ նվերը ամպայման չի, որ թանկ լինի։ Ես շուտ վերկացա և մաքրեցի ամեն տան կյունը հավաքեցի։ Մայրս երբ արտնացավ նկատեց, որ տունը շատ մաքուր է և նա մոտեցավ իմ սենակ և տեսավ, որ ես անկողնի մեջ պարկած իրեն եմ նայում նա ասաց
— Բլիկըս ես քեզ շատ շնորհակալ եմ մերսի շատ
— Մայրիկ ինչի համար սա ամենքիչ բան է որ ես կարող եմ անել քեզ համար
— Բալիկ լավ նվերը ամպայման չի որ տանգարժեք լինի մի մտածի դրա համար ես շատ երջանիկ եմ, որ քո նման երեխա ունեմ մերսի շատ-շատ։

Մայենի առաջադրանքներ

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: —ինչմիսի՞ն էր
            Մեր տունը արևոտ է: — ի՞նչ է
            Առավոտյան թռչնակը նորից երգեց: — ի՞նչ արեց
            Երեխաների սենյակն ընդարձակ էր: — ի՞նչ էր
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: —ո՞վ էր
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է:— ո՞րն էր

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը բացվում  է:
            Ես խաղում  եմ:
            Մտնողը հայրին է:
            Կաթիլը ջուր է:
            Ընկերս գեղեցիկ է:
            Եղանակը անձրևոտ է:
            Իմ ծննդավայրը Հայաստանում է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ էր :
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:


Տերևը կանաչ է:
Ես բարի եմ:
Մեր բակը աղմկոտ է:
Ջրի թագավորությունը օվկիանոսն է:
Արևը հսկա է:
Այս տարին  պայծառ է:

Մայրենի 28. 11

1.Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզոծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն: Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները: — Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անուամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճուղերդ ես արնեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն: Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր. — Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դար…ար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

2.Կազմի՛ր հնարավորինս շատ բառեր հետևյալ արմատներով.Խոս — խոսաքցություն, խոսալիք,տուն- անտուն,աշխատ- աշխատանք,աշխատավոր,աշխատող,գույն- գունավոր, գույնզգույն,որս-որսալ, որսալիք,լույս- լուսավոր, լուսամուտ, լուսաբաց,

3.Հետևյալ բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության.Ընկեր-ությունսարքավ-որումխաղ-ալիքհնարամտ-ությունծաղկ-ամանարագա-շարժխելա-միտփղ-ոսկրարդարա-դատ

4.Կազմի՛ր բառեր հետևյալ նախածանցներով.ան-տառապ- ակիդժ- բախտտ-արորինակնախ(ա)-դասուփյունարտ(ա)- քին5.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով.Խաղա-ությունԲն-ականԲրդ-ավորՊ-արանԿեղտ-անոցԿարո-ացիԿարմրա-որդՆկար-իչ

Մաթեմատիկա 2 գլուխ 2 փաթեթ

Հարցեր եվ վարժություններ

  1. Ինչպե՞ս է կոչվում հարթության վրա տարված գիծը, որը պատկերում է
    մեծությունների միջև կախումը։
  2. Ինչպե՞ս է կառուցվում գրաֆիկը։
    у = f(x)
  3. Ինչպիսի՞ գիծ է ուղիղ համեմատական կախման գրաֆիկը։
    y=kx տեսքի ֆունկցիան, որտեղ k−ն զրոյից տարբեր տրված թիվ է, անվանում են ուղիղ համեմատական կախում: k թիվը կոչվում է ուղիղ համեմատականության գործակից
  4. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
    կերպ.
    Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7
    Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112
    Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։
  1. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
    արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
    Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
    Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11
    Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
    գրաֆիկը։
  1. 35-րդ նկարում պատկերված է մեքենայի
    շարժման գրաֆիկը.
    Գրաֆիկով որոշե՛ք՝
    ա) քանի կիլոմետր է անցել մեքենան
    5 ժամում,
    180:3=60
    60⋅5=300
    Պատասխա

    ն 300 կմ
    բ) շարժման սկզբնակետից ինչ
    հեռավորության վրա է գտնվել
    մեքենան 1 ժ անց, ժ անց,
    60⋅2+60⋅1/2=120+30=150
    գ) որքան ժամանակում է մեքենան
    անցել 90 կմ։
    180։90=2
    Պատասխան 2 ժամ
  2. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
    B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
    Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին
    ։
    բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։
    գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
    դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
    ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։
    120 կմ
    210 կմ
    Նկ. 36
  3. Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների
    լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք
    ուղղանկյունների
    լայնությունից
    նրանց երկարությունների
    կախման
    աղյուսակը և համապատասխան
    գրաֆիկը։
    Նկ. 35
    180 կմ

    b1= 48/1= 48սմ
    b2 = 48/2 = 24սմ
    b3 = 48/3 = 16սմ
    b4= 48/4 = 12սմ
    b6 = 48/6 = 8սմ
  4. 37-րդ նկարում պատկերված է
    երկու մեքենաների շարժման
    գրաֆիկը։ Գրաֆիկի հիման
    վրա որոշե՛ք՝
    ա) երբ է սկսել շարժումը
    մեքենաներից
    յուրաքանչյուրը,
    բ) յուրաքանչյուր մեքենայի
    շարժվելուց որքան
    ժամանակ անց են նրանք
    հանդիպել,
    գ) որքան ճանապարհ է
    անցել մեքենաներից
    յուրաքանչյուրը և ինչ արագությամբ։
  5. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան
    կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ
    կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է
    փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը
    (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):
    y 12 6 4 3 2 1
    x 1 2 3 4 5 6
    Կառուցե՛ք այս կախման գրաֆիկը:
    y 12 6 4 3 2 2/5 2 1 5/7 1 1/2 1 1/3 1/5 1 1/11 1
    x 1/2 1 2 3 1 1/2 3 3 1/4 4 4 1/2 5 5 1/2 6
  6. Խանութը կոնֆետ է ստացել, որի 1 կգ-ն արժե 2000 դրամ: Առաջին
    օրն այդ կոնֆետից վաճառվել է 7 կգ, երկրորդ օրը10 կգ, երրորդ օրը 6 կգ, չորրորդ օրը` 5 կգ: Որոշե՛ք, թե կոնֆետների վաճառքից
    ի՞նչ գումար է ստացվել առաջին օրը, առաջին երկու օրում, առաջին
    երեք օրում, չորս օրում: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:
    7×2000=14000
    10×2000=20000
    6×2000=12000
    5×2000=10000
  7. Մեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 10 լ բենզին: Նկատի
    ունենալով, որ մեքենայի բենզինի բաքի տարողությունը 80 լ է`
    որոշե՛ք,
    թե որքան բենզին կմնա բաքում, երբ մեքենան անցնի
    20 կմ, 40 կմ, 60 կմ, 80 կմ: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:
    100:10=10կմ ծախսում է 1 լիտր բենզին
    20:10=2լ
    80-2=78լ կմանա եթե 20կմ անցնի
    40:10=4;
    80-4=76լ կմնա եթե անցնի 40կմ
    60:10=6լ
    80-6=74լ կմա եթե անցնի 60
    80:10=8լ
    80-8=72լ կմնա եթե անցնի 80 կմ

Լեվ Տոլստոյ: Պառավ ձին առաջադրանքներ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալիս։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ո՞վ է Պիմենը, և ինչպիսի՞ն էր նրա կյանքի իրավիճակը պատմվածքում։
Պիմինը ծեր մարդ էր։

3. Ո՞վ էր Սևուկը և ի՞նչ դեր ուներ պատմվածքում։
Սևվուկի ծեր ձի էր։

4. Ինչպե՞ս փոխվեց պատմվածքի գլխավոր հերոսի վերաբերմունքը Սևուկի նկատմամբ։
Նա հասկացավ, որ կենդանիները հագնած կարող են լինեն։

5. Համեմատի՛ր Սևուկի և Պիմենի կերպարները՝ նշելով, թե ինչն է նրանց միավորում։
Սևուկի մի ծեր ձի էր իսկ Պիմենը ծեր մարդ։

6. Գրի՛ր կարճ շարադրանք՝ նկարագրելով, թե ինչ է նշանակում խղճահարություն և ինչո՞ւ է կարևոր խղճալ կենդանիներին։
Կենդնիներին չի կարելի նրանց տանջել կենդնիները մարդկանց պես անմեղ կանեդնինե են։

7. Ի՞նչ սովորեցրեց քեզ պատմվածքը:
Որ չի կարելի կենդնիներին տանջել եթե նրանք հոգնած էն։

Ամեն տարվա Գոճին

Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է Մաշո խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոճուն։ Ամեն տարի նրա Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսեկան գոճուն, և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո: Թվում է, արդեն քսան տարի Սիմոնը նայն մերունն է պահում, Դավիթը քսան տարի նույն գոճին է բերում։

Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոճին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տան ու ասի. «Գոճին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։ Ապրիլի սկզբներից տնեցիները՝ մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն, ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ, վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից՝ Դավթի պահած պարկը գցելու համար։ Ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից, և Մաշո անունը ընկնում է այդ մեկի վրայից։ Ուրեմն, կարելի է ասել, որ ութ, ինը կամ տասը Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են, և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։

Մաշո գոճին, մորական կաթի համն ու հոտը ռունգերին, դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը քսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ-քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել:

Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարհում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գռմռում ոսկոր կրծելիս, այլ միայն, խրատելու պես, թաթով հասցնում է համառ ու երկար դնչին՝ հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։

Առհասարակ, բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա, կամ արհամարհում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանամ է։

Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո, ժամանակ չունեմ, գնա քո բանին», և Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի», և Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պառկիր՝ պառկում է, վեր կաց՝ վեր է կենում…

Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս, եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին՝ Մաշոն քայլում է տատի կողքով, գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի Լուսերի դռնով գնանք»,— ասում է Սաթենիկ տատը ու թեքվում գնում են Լուսերի դռնով անցնելու։

Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է.

— Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։

— Կունենա։— Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։

«Մաշո ջան,— գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,— չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։

Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։

Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ-կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ… Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
  2. Նկարագրի՛ր Սաթենիկ տատին:
    Բարի, հոգատար, խխճով
  3. Քո կարծիքով ի՞նչ զգացոզություններ ուներ Մաշո խոզը:
    Լսելու
  4. Ի՞նչ կանեիր դու,եթե լինեիր Սաթենիկ տատի փոխարեն:
    Ես նույն բանը կանեյ ինչպես Սաթենիկ տատին