Մաթեմատիկա 2 գլուխ 2 փաթեթ

Հարցեր եվ վարժություններ

  1. Ինչպե՞ս է կոչվում հարթության վրա տարված գիծը, որը պատկերում է
    մեծությունների միջև կախումը։
  2. Ինչպե՞ս է կառուցվում գրաֆիկը։
    у = f(x)
  3. Ինչպիսի՞ գիծ է ուղիղ համեմատական կախման գրաֆիկը։
    y=kx տեսքի ֆունկցիան, որտեղ k−ն զրոյից տարբեր տրված թիվ է, անվանում են ուղիղ համեմատական կախում: k թիվը կոչվում է ուղիղ համեմատականության գործակից
  4. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
    կերպ.
    Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7
    Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112
    Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։
  1. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
    արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
    Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
    Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11
    Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
    գրաֆիկը։
  1. 35-րդ նկարում պատկերված է մեքենայի
    շարժման գրաֆիկը.
    Գրաֆիկով որոշե՛ք՝
    ա) քանի կիլոմետր է անցել մեքենան
    5 ժամում,
    180:3=60
    60⋅5=300
    Պատասխա

    ն 300 կմ
    բ) շարժման սկզբնակետից ինչ
    հեռավորության վրա է գտնվել
    մեքենան 1 ժ անց, ժ անց,
    60⋅2+60⋅1/2=120+30=150
    գ) որքան ժամանակում է մեքենան
    անցել 90 կմ։
    180։90=2
    Պատասխան 2 ժամ
  2. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
    B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
    Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին
    ։
    բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։
    գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
    դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
    ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։
    120 կմ
    210 կմ
    Նկ. 36
  3. Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների
    լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք
    ուղղանկյունների
    լայնությունից
    նրանց երկարությունների
    կախման
    աղյուսակը և համապատասխան
    գրաֆիկը։
    Նկ. 35
    180 կմ

    b1= 48/1= 48սմ
    b2 = 48/2 = 24սմ
    b3 = 48/3 = 16սմ
    b4= 48/4 = 12սմ
    b6 = 48/6 = 8սմ
  4. 37-րդ նկարում պատկերված է
    երկու մեքենաների շարժման
    գրաֆիկը։ Գրաֆիկի հիման
    վրա որոշե՛ք՝
    ա) երբ է սկսել շարժումը
    մեքենաներից
    յուրաքանչյուրը,
    բ) յուրաքանչյուր մեքենայի
    շարժվելուց որքան
    ժամանակ անց են նրանք
    հանդիպել,
    գ) որքան ճանապարհ է
    անցել մեքենաներից
    յուրաքանչյուրը և ինչ արագությամբ։
  5. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան
    կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ
    կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է
    փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը
    (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):
    y 12 6 4 3 2 1
    x 1 2 3 4 5 6
    Կառուցե՛ք այս կախման գրաֆիկը:
    y 12 6 4 3 2 2/5 2 1 5/7 1 1/2 1 1/3 1/5 1 1/11 1
    x 1/2 1 2 3 1 1/2 3 3 1/4 4 4 1/2 5 5 1/2 6
  6. Խանութը կոնֆետ է ստացել, որի 1 կգ-ն արժե 2000 դրամ: Առաջին
    օրն այդ կոնֆետից վաճառվել է 7 կգ, երկրորդ օրը10 կգ, երրորդ օրը 6 կգ, չորրորդ օրը` 5 կգ: Որոշե՛ք, թե կոնֆետների վաճառքից
    ի՞նչ գումար է ստացվել առաջին օրը, առաջին երկու օրում, առաջին
    երեք օրում, չորս օրում: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:
    7×2000=14000
    10×2000=20000
    6×2000=12000
    5×2000=10000
  7. Մեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 10 լ բենզին: Նկատի
    ունենալով, որ մեքենայի բենզինի բաքի տարողությունը 80 լ է`
    որոշե՛ք,
    թե որքան բենզին կմնա բաքում, երբ մեքենան անցնի
    20 կմ, 40 կմ, 60 կմ, 80 կմ: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:
    100:10=10կմ ծախսում է 1 լիտր բենզին
    20:10=2լ
    80-2=78լ կմանա եթե 20կմ անցնի
    40:10=4;
    80-4=76լ կմնա եթե անցնի 40կմ
    60:10=6լ
    80-6=74լ կմա եթե անցնի 60
    80:10=8լ
    80-8=72լ կմնա եթե անցնի 80 կմ

Լեվ Տոլստոյ: Պառավ ձին առաջադրանքներ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալիս։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ո՞վ է Պիմենը, և ինչպիսի՞ն էր նրա կյանքի իրավիճակը պատմվածքում։
Պիմինը ծեր մարդ էր։

3. Ո՞վ էր Սևուկը և ի՞նչ դեր ուներ պատմվածքում։
Սևվուկի ծեր ձի էր։

4. Ինչպե՞ս փոխվեց պատմվածքի գլխավոր հերոսի վերաբերմունքը Սևուկի նկատմամբ։
Նա հասկացավ, որ կենդանիները հագնած կարող են լինեն։

5. Համեմատի՛ր Սևուկի և Պիմենի կերպարները՝ նշելով, թե ինչն է նրանց միավորում։
Սևուկի մի ծեր ձի էր իսկ Պիմենը ծեր մարդ։

6. Գրի՛ր կարճ շարադրանք՝ նկարագրելով, թե ինչ է նշանակում խղճահարություն և ինչո՞ւ է կարևոր խղճալ կենդանիներին։
Կենդնիներին չի կարելի նրանց տանջել կենդնիները մարդկանց պես անմեղ կանեդնինե են։

7. Ի՞նչ սովորեցրեց քեզ պատմվածքը:
Որ չի կարելի կենդնիներին տանջել եթե նրանք հոգնած էն։

Ամեն տարվա Գոճին

Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է Մաշո խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոճուն։ Ամեն տարի նրա Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսեկան գոճուն, և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո: Թվում է, արդեն քսան տարի Սիմոնը նայն մերունն է պահում, Դավիթը քսան տարի նույն գոճին է բերում։

Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոճին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տան ու ասի. «Գոճին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։ Ապրիլի սկզբներից տնեցիները՝ մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն, ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ, վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից՝ Դավթի պահած պարկը գցելու համար։ Ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից, և Մաշո անունը ընկնում է այդ մեկի վրայից։ Ուրեմն, կարելի է ասել, որ ութ, ինը կամ տասը Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են, և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։

Մաշո գոճին, մորական կաթի համն ու հոտը ռունգերին, դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը քսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ-քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել:

Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարհում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գռմռում ոսկոր կրծելիս, այլ միայն, խրատելու պես, թաթով հասցնում է համառ ու երկար դնչին՝ հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։

Առհասարակ, բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա, կամ արհամարհում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանամ է։

Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո, ժամանակ չունեմ, գնա քո բանին», և Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի», և Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պառկիր՝ պառկում է, վեր կաց՝ վեր է կենում…

Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս, եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին՝ Մաշոն քայլում է տատի կողքով, գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի Լուսերի դռնով գնանք»,— ասում է Սաթենիկ տատը ու թեքվում գնում են Լուսերի դռնով անցնելու։

Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է.

— Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։

— Կունենա։— Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։

«Մաշո ջան,— գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,— չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։

Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։

Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ-կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ… Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
  2. Նկարագրի՛ր Սաթենիկ տատին:
    Բարի, հոգատար, խխճով
  3. Քո կարծիքով ի՞նչ զգացոզություններ ուներ Մաշո խոզը:
    Լսելու
  4. Ի՞նչ կանեիր դու,եթե լինեիր Սաթենիկ տատի փոխարեն:
    Ես նույն բանը կանեյ ինչպես Սաթենիկ տատին

Քործնական քերականություն

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) Տղան համարձակ առաջ եկավ: (Օր) Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչյուները(թռչուն): (Ոստիկան)Ոստիկաները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) Մարդիք կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) ձև կա: Այդ լճի (ջուր) ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը(փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) մարդիք քնած էին:

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

104.      Գտի՛ր Ա  և Բ շարքի բառերի տարբերությունը : Բ շարքի տրված բայերով  շարունակի´ր:

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել-պատռտեղ, պատռել
նստել-նստոտել
ջարդել- ջարդրդել
ծակել-ծակծկել,
ցատկել-ցատկոտել
ճխլել-ճխլոտել
բ) Ծամել-ծամծմել
կռռալ-կռկռալ
թափել-թափրտել,թափթփել
կապել-կապկպել
թշշալ-թշթշալ

105.      Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:

Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-ետ տալ, անցնել-,  բուժել (դեղ ու դարմանով)-հիվանդությունը բուժել, մտնել-ներս գալ, կանգնել-, ընկնել-, խառնվել-խուճապի մատնվել, կախվել-Առանց հենարանի ինչ-որ տեղ լինել:

106.Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն  է  կատարվում):

Օրինակ՝ փալաս-փուլուս:

Աման – չաման,  մարդ – մուրդ, պարապ – սրապ, պակաս – պուսուտ,  մանր – մունր, փոքր – մոքր,  ոլոր – մոլոր, սուս – պուս:

107. Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռ — լեռնցի:

Եբևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ, Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա,

Երևանցի, քաղաքացի, Վանեցի, Մուշեցի, Աշտարակցի, Արտաշատցի, Դվինացի, Կարսացի, Գյումրեցի, Լոռեցի, Ամերիկացի,  Նյու-Յորքացի, Լոնդոնացի, սարեցի, գյուղացի, Վրաստանացի:

Ինչո՞ւ մեծատառով գրվող բառերը փոքրատառով դար­ձան:

Փոքրիկ տիկիներ գիրքի վերլուծություն

Փոքրիկ տիկիներ գիրքը մի ընտանիքիվասիներ էր, որ այնքան էլ հարուս չէին բայց ապրում էին լավ կյանքով։ Իրենց հայրը պատերազմի դաշտտու է և մի օր Մարչերի ընտանինքին նրանց հայրը ուղարկումէ նամակ այդ նամակում գրված էր, որ նրանց հայրը հպարտանում է իր տիկիներով։ Մի քանի օր էր մնում, որ Ամանորը մոտենար և նրանք քույրերով որոշեցին նրանց մայրիկին նվերին նվեր։ Երբ Ամանորը մոտիկացավ աղջիկները առդնացան և տեսան մի նվեր իրենց մարիկց մի ուղդա գնաց մարդ ինչքանել դժվարություների մեջ անցել էր բայց ապրում էր երջանիկ կյանքով նրնք հարցրեցին Հաննային որտեղ է նրանց մարյրը նա պատասխանեց
— Առավոտյան մի մարդ էր եկել օգնություն էր խնդրում և ձեր մայրը գնաց, Բայց այդ ընտանիքը շատ աղքատ էր ու ունեյն 6 երեխա մեկ նել նորածին, և նրանք սպասում էին իրենց մայրիկին, որ սեղաննստեյն։

Մայրենիյի առաջադրանքներ

1.Գրի՛ր պարզ ընդարձակ նախադասություններ՝ ներկա, անցյալ և ապառնի ժամանակներով:
Ես հիմա խաղում եմ։ (ներկա)
Ես երգել էի։ (անցյան)
Վաղը գնալում եմ հանդեսի։ (ապառնի)

2. Հետևյալ բառերին ավելացնելով նախածանցներ կամ վերջածանցներ՝ նոր բառեր ստացի՛ր, գրի՛ր, թե իմաստային կամ բառակազմական ի՞նչ փոփոխություն նկատեցիր.

սեր-սիրային, ժողովուրդ-ժողովրդական, լույս-լուսավոր, կենդանի-կենդանական, սառը-սառություն, հույս-անհույս, գիր-անգիր, մարմին-մարմնական, սուր, ջուր-ջրիկ:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները և փորձիր դրանցով կազմել նոր բառեր, օրինակ՝

արագ-դանդաղ

արագընթաց-դանդաղաշարժ

ճիշտ-սխալ-ճշտային-անսխալ

ազնիվ-կողծ-ազնվական-կեղծային

բարձր-ցածր-բարձրություն-ցածրություն

երկար-կարճ-երկարություն-կարճություն

խոսել-լռել-խոսվածք-լռություն

4.Բառերի քարտեզ. տրված արմատներից կազմիր հնարավորինս շատ նոր բառեր.

գիր-գիրք, գրել, գրականություն, անգիր, գրախոս, գրավոր, գրություն, գրադարան

լույս-լուսավոր, լուսային, լուսաբաց, լուսամուտ, լուսավորիչ, Լուսե, անլույս

օդ-օդանավակայարան, օդապարիկ, օդանավ, օդաչու

պար-պարային, պարարվեստ, պարերք, պարել, պարահանդես, պարահրապարակ, պարեղանակ

վարժ-վարժութուն, անվարժ, վարժվել

պետ-պետական, պետություն, ճարտարապետ, վարժապետ, գյուղապետ, քաղաքապետ, վարչապետ

5.Տրված գոյականները դարձրու՛ բայեր, գրի՛ր, թե ինչի շնորհիվ են առարկա ցույց տվող բառերը դառնում գործողություն ցույց տվող բառեր.

Աշխատանք-աշխատել

ճաշ-ճաշել

մարզանք-մարզվել

շինություն-շինել

սեր-սիրեն

պար-պարել

գիր-գրել

խաղ-խաղալ

օգնություն-օգնել

լռություն-լռություն

պարծանք-պարծենալ

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.

Օրեցօր, առօրյա, օրակարգ, տնօրեն, արջաորս, ամենաօրակյալ, անորակ, անօգուտ, հօգուտ, հօգուդ, բանվոր, ամանորյա, ամենօրյա, էկրան, մանրէ, աներևակայելի, զարկերակ, պարերգ, լայնեկրան, հնէաբան, մանրէաբան, Էջմիածին, աղբակույտ, արբել, արդուկել, հարցուփորձ, դարձնել, փորձանք, ուրց, քաղցր, քաղցած, վարձատրել, հինավուրց, ափսե, երխեք, հապճեպ(արագ), ճեպընթաց:

British families translation

Սիդդիքի ընտանիքը ապրում է Բիրմինգհեմում։ Բիրմինգհեմը մեծ քաղաք է երկրի կենտրոնում։ Մուհամեդն ու նրա մայրը՝ Ռանին Բանգլադեշից են։ Մոհամմեդի կինը՝ Մորինը, բրիտանացի է և նա Լիվերպուլից է:
Մոհամմեդն ու Մորինը մթերային խանութ ունեն։ Այն վաճառում է միրգ, բանջարեղեն և խմիչք: Նրանք ապրում են խանութի վերևի բնակարանում, և Ռանին հոգ է տանում նրանց երկու երեխաների մասին: Մոհամմեդն ու Մորին երկուսն էլ աշխատում են խանութում: Խանութը բաց է ամեն օր մինչև երեկոյան ժամը 22-ը, ուստի նրանք քրտնաջան աշխատում են:
Ես ուրախ եմ, որ քրտնաջան աշխատում եմ կնոջս և ընտանիքիս համար»,- ասում է Մոհամմեդը:

Ջեքսոնների ընտանիքն ապրում է Չեսթերում։ Տուն են վարձում։ Նրանք ցանկանում են գնել իրենց սեփական տունը, ուստի գումար են խնայում, երբ կարող են։ Դենիել Ջեքսոնն աշախատում է Մանչեսթերի գործարանում,դա վատ աշխատանք չէ, բայց աշխատանքի գնալու համար երկար ճանապարհ է։ Նրա կինը՝ Ջիլը, դպրոցի քարտուղար է։ Ջեքսոններն ունեն երկու դեռահաս երեխա։ Նրանք երկուսն էլ դպրոցում են, և երբ Ջիլն ավառտում է աշխատանքը, նա մեքենայով գնում է նրանց դպրոց, իսկ հետո նրանց տուն է տանում։

Թարգմանված Արևելահայերեն

Մի օր Աղվեսը Աքլորին ասում է՝
-ի՝նչ գեղեցիկ ու անուշ ես երգում, ով Աքլորին։
Երանի գիշեր-ցերեկ այստեղ նշտեյ ու անուշ ձայնտ լսեյ։
Ափսոս, որ վաղվանից պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորըս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։Սիրունիկ Աքլոր խնդրում եմ ինձ հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար թողություն խնդրեմ հավերից։ Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը  փափկում է և նա ասում է․ ——Քնանք քեզ ցույց տամ հավանոցը
Աղվեսը Աքլորին ետեվից մտնում է հավաբուն, խեխտում է բոլոր հավերին ու ուտում է նրանց հետո ուտում է Աքլորին  նրան ասելով
-Իմ սիրունիկ Աքլոր գիտես թե ինչքան պիտի լիներ Սուրբ Կարապետ քաղցած ուղտի գնալը։