Սեպտեմբեր ամսվա նյութեր
Իմ սիրելի տեղը Երևանում
Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 11-17-ը
Հայկական Լեռնաշխար
Պատմություն 26․09․2024
Ես ինձ գնահատում եմ
6
Monthly Archives: Սեպտեմբերի 2024
Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները.Սեպտեմբերի 23-27
Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:
Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:
Լուծույթներում իրականացված ռեակցիաները
Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (K) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:
Սակայն բազմաթիվ քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:
Օրինակ` ալյումինի ( Al ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:
Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է ջերմաքիմիա:
Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ: Ջերմաքիմիական հավասարումներում նյութերի քիմիական բանաձևերից ու ռեակցիայի ջերմությունից բացի` նշում են նաև այդ նյութերի ագրեգատային վիճակները` պինդ (պ), հեղուկ (հ), գազային (գ): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեակցիայի ջերմէֆեկտի մեծությունը կախված է նաև ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից: Նյութի մի ագրեգատային վիճակից մյուսին անցումը նույնպես ուղեկցվում է էներգիայի փոփոխությամբ:
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին։
- Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։
Լրացուցիչ տնային աշխատանք
1.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
Մոմի այրում՝ մոմը այրվում է և առաջանում է ածխաթթու գազ և ջուր։
Ջրի էլեկտրոլիզ՝ ջուրը բաժանվում է ջրածնի և թթվածնի։
Կալիումի և ջրի ռեակցիա՝ կալիումը միանում է ջրի հետ և առաջանում է կալիումի հիդրօքսիդ ու հիդրոգեն։
Երկաթի և թթվածնի ռեակցիա՝ երկաթը միանում է թթվածնի հետ և դառնում է երկաթի օքսիդ։
2.Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
Այո
3.Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։
Նյութերին միմյանց հետ փոխազդելու համար անհրաժեշտ է, որ նրանք ունենան բավարար էներգիա (բացի դրանից՝ ջերմաստիճան, ճնշում, նյութերի համամասնություններ)։
Պատմություն 26․09․2024
- ինչի մասին էր նյութը
այն մասին էր որ առաջին գրված պատմությունը աստվածների մասին է - ինչ նոր բան սովորեցիր
որ Հայկը Հայ(ա) որդին է որ աստվածների մասին է գրվել առաջինը Հայա Աստվածը Եփրամ և Տիգրիս ակունքում - որ հատվածն էր առավել տպավորիչ, հիմնավորիր
Հայա
Մայրենի 24․9․2024
- Ի՞նչ ձայնավորներ ավելացնել կետերի փոխարեն.
ծաղիկ բարդ կիրթ
ծուղակ բուրդ կարթ
2. Գտնել և գրել հետևյալ բառերի հականիշները (հակառակ իմաստն ունեցող բառեր)՝
միշտ-երբեք
ամեն ինչ- ոչինչ
ամեն ոք- ոչմեք
կեղծ- անկեղծ
միամիտ- խորամանկ
խոսել- լռել
3. Ուղիղ և ուղի բառերից կազմել նոր բառեր:
4. Տրված բառախմբերից ընտրել բառեր, որոնց միացումով ստացվեն անձնանուններ (մարդկանց անուններ), օրինակ՝ ալ+վարդ- Ալվարդ:
արեգ, շատ, այր, նազ, արև, հուր, ակ, գես, անուշ, ժիր, ծով, աչք, նոր, երես, ալ, սև, մայր, լուսին, կաթ, թագ, շող, պետ, ազգ, խաժ, լույս, հայր:
սև-ակ, արեգ-ակ,
5. Հետևյալ բառերի միացումով կազմել նոր բառեր, այս բառերը կհամարվեն բարդ բառեր (արմատ+արմատ)՝
շոգի-նավ — շոգենավ
փիղ-ոսկոր — փղոսկր
վարդ-գույն — վարդգույն
զբոսնել-այգի — զբոսայգի
բարի-խառն — բառեխառն
նինջ-սենյակ — նջասենյակ
6. Փակագծերում տրված բայերը նախադասության մեջ գործածել ճիշտ ձևով.
ա) Ամռանը ես լինում եմ (լինել) Վանաձորում: Գրեթե ամեն օր լինելիս(լինել) էի ընկերոջս՝ Աշոտենց տանը:
բ) Փոքրիկ Անահիտն անընդհատ լալիս (լալ) էր:
գ) Մենք ուտում (ուտել) էինք մեծ ախորժակով, որովհետև այդ մրգերից երբևէ չէինք ուտել (ուտել):
Գործնական քերականություն
1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):
Իմ քույրիկը եկել էր Հայաստան Ռուսաստանից և ես նրա հետ գնացի լողավազան աշտ լողացին և
հետո հոգնած գնացինք տուն։
2. Մի բառով qրի՛ր:
ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
վարագույր
գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
վարսհարդար
ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
գանձ
3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճենի
4. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել
բառերին ավելանում է ել
5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:
Մի ամառային օր էր ես պառկա գիրք էի կարդում պատուհանից նկատեցի, որ մի գեղեցիկ թիթեր թռչում էր մի ծառի շուրջը։ Ես հիշեցի, որ ես թմբուկի էմ արագ հավաքվեցի և գնացի թմբուկի, թմբուկից հետո իմ ձեռքերը թմրած էին, հետո գնացի խանութ մի թանկարժեք իր գնեցի և հերդ կանգնեցի ու գնացի տուն։ Ես գնացի դասերըս անելու, պետք էր մի բերդի մասին գրել, ավարտեցի դասերըս և տեսա, իմ պապիկսը գինի էր սարգում կեռասի մեջ։
6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա — ինչպիսի առարկա
կանաչ արտ — ինչպիս արտ
բարձր տանիք — ինչպիսի տանիք
գունավոր նկար — ինչպիսի նկար
բարակ ժապավեն — ինրպիսի ժապավեն
նեղ ճանապարհ — ինչպիսի ճանապարհ
պղտոր գետ — ինչպիսի գետ
7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:
8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր — գեղեցիկ
եղբայր — հսկա
մայր — հոգատար
հայր — ուժեղ
տատիկ — լավագույն
պապիկ — աշխատասեր
9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանակում:
Գիրք — կարդալու համար է ու սովորելու
դիմակ — դնում են որ չհիվանդանան
դերասան — որ կինոներում նկարահանվեն
ընկույզ — ուտելու համար է
ժպիտ — որ ուրախանալ
երեխա — երեխան ժպտալու համար է
10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
Ո՞վ ի՞նչ արեց:
Նարեկը ընկավ
Ի՞նչը ի՞նչ եղավ:
ավտոմեքենան կոտրվեց
Ովքե՞ր ի՞նչ են անում:
մարդիք օգնեցին
Ինչե՞րը ի՞նչ են լինում:
շները վազեցին
6 класс 20.9.2024
Прочитайте рассюказ . Как Владик помог своему другу исправить оценки в школе?



Ответьте на вопросы.
1. Какую передачу слушал Владимир вместе со своими родителями?
Kонцерт по заявкам
2. Почему Владимир не поверил своим ушам?
потому что он не получил пять
3. Что случилось с мамой , когда она услышала поздравления по радио?
она была счастлива
4. Что сказал Владимир Владику ?
Почему ты врал всем, что у меня пять?
5. Что предложил сделать Владик?
Охарактеризуйте героев рассказа. Прочитайте данные ниже слова , какие из них подойдут для описания характера Вовки, а какие — Владимира.
Ленивый, спокойный, обидчивый, умный, вспыльчивый, трудолюбивый, готовый придти на помощь, настоящий друг.
Владимира
Почему Вовка не согласился с мамой ,когда она назвала Владика настоящим другом? Что подумал Вовка о своём друге? Всегда ли друзья правильно понимают друг друга? Что делать ,если близкие люди вас не понимают?
Придумайте продолжение рассказа какой разговор мог бы произойти между друзьями? Разыграйте инсценировку.
1. Вместо точек вставьте пропущенные слова из слов для справок.
У нас не было… и мы не смогли открыть дверь. Туристы хотели зажечь костёр , но у них не было… . У стола стояло пять … . В школьной библиотеке много интересных… . Без … по горячем песку идти было трудно. В этих местах без … не обойтись.
Слова для справок: лошадь ,книга ,кроссовки ,ключи , спички , стулья .
Родительный падеж существительных (кого? чего?)
По радио опять звучал голос ( кого?) Владика.
В конце урока учительница ответила на вопросы ( кого?) учеников.
За окном шумели листья ( чего?) деревьев.
По радио передавали песни по заявкам ( кого ?) слушателей.
Мужской род , множественное число . Окончания — , ов ,ей Нет ( кого? чего?)
Пап , дядей , дедушек ,мальчиков ,столов ,коней , диванов.
Женский род множественное число. Окончания — , ей.
Нет ( кого ? чего?)
Мам ,тёть ,парт ,ночей ,мышей ,тетрадей ,фамилий.
Средний род , множественное число. Окончания -, ей , -ев.
Нет ( кого? чего ? )
Окон ,морей ,полей , деревьев ,имён ,знамен.
2. Запишите по десять существительных множественного числа мужского , женского , среднего рода.
Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22
Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2
Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ
CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին .
1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝
2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
քայքայման և միացման
3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
Ջուր → ջրածին + թթվածին
Լրացուցիչ տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2
ածխածին+թթվածին =ածխաթթու գազ
բ)CH4=H2+C
ջրածին+ածխածին= մեթան
գ)H2+S=H2S.
ջրածին+ծծումբժծծումբա թթու
դ) FeS=Fe+S
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։ 3.Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
Հայկական Լեռնաշխար
Առաջադրանք 1
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։
Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը
Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։
«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը: Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։
Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի», ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ (մոտ 1800մ) զգալիորեն գերազանցում է հարակից Իրանական և Փոքրասիական բարձրավանդակները:
Իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» աշխատության մեջ, որը հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է տեղեկություններ հայերի կենցաղի, սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:
- Ինչ է քեզ համար «Հայրենիք»-ը: Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:
- Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
- /Հայ հին վիպաշխարհգրքից պատմելով գրիր որևէ ավանդապատում լեռների, գետերի մասին/
- Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով՝ երրորդ քարտեզում փորձիր նշել.
Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ
Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը
Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը![3[1]-w843](https://stelladav79gmail.files.wordpress.com/2018/09/31-w843.jpg?w=718&h=522)


Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Առաջադրանք 2
Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր կամ սահիկաշար/պրեզենտացիա/:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:
Օժանդակ գրականություն
Պապն ու Թոռը, Առաջադրանքներ
- Բառարանի օգնությամբ գտի՛ր և բացատրիր պատմվածքում առկա քեզ անծանոթ բառերը:
- Ինչպիսի՞ն էր Եփրեմ պապը տան անդամների և թոռան աչքում: Քո կարծիով՝ ինչո՞վ էր պայմանավորված վերաբերմունքի նման տարբերությունը:
պապն քանի վոր հիվանդ էր դրա համար նրան շատ չէին տան անդամները բայց Աստղիկը չեր հասկանում նրանց նա սիրում էր իր պապաիկին - Նկարագրի՛ր փոքրիկ Աստղիկին:
բարի, հոքատար, ուրախ, երջանիկ, զվար, - Ինչպիսի՞ վերջաբան կունենար պատմվածքը, եթե հեղինակը լինեիր դու:
Պապն պառկած էր խոտերի վրա և ամեն մի ծայնը լսում էր ծաղիկների բուրավետ հոտը քամու խշխշոցի նա երջանիկ էր երբ լսում էր բնության ձայնը։
Գրաբար
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո
Բառարան
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը գրավոր փոխադրիր:
***
Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
մի տվեք սրբություն շներին, և մի գցեգ ձեր մարգարիտները խոզերի առաջ։
Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս — ըզմարգարիտս
Բառարան
մի՛ տայք — մի՛ տաք
շանց — շներին
մի՛ արկանեք — մի՛ գցեք
զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները
առաջի խոզաց — խոզերի առաջ
Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն (Գրաբարյան) Բ. աղքատ և իմաստուն մանուկ (Աշխարաբար)
թագավոր ծեր և անմիտ (Գրաբարյան) ծեր և անմիտ թագավոր (Աշխարաբար)
զբանս հանճարոյ (Գրաբարյան) հանճարի խոսքերը (Աշխարաբար)
զմարգարիտ ձեր (Գրաբարյան) ձեր մարգարիտները (Աշխարաբար)
առաջի խոզաց (Գրաբարյան) խոզերի առաջ (Աշխարաբար)
Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչում ։
Կարդա այսպես.
իւրաքանչիւր — յուրաքանչյուր
ի պտղոյ — ի պտղո
իւրմէ — յուրմե
Բառարան
ի պտղոյ իւրմէ — իր պտղից
ճանաչի — ճանաչվում է
Առաջադրանքներ
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:
յուրաքանչյուր պտուց իր ծառից է ճանաչվում
***
Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:
Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, հատվում է և ընկնում հրի մեջ։
Բառարան
ամենայն — ամեն, ամեն մի
ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի — հատվում է, կտրվում է
ի հուր — հուրը, հրի մեջ
արկանի — գցվում է, նետվում է
Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:
Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:
Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.
Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)