Իմ անունը Ադրիանա Գալստյան է, ես սովորում եմ << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի միջին դպրոցում 6.6 դասարանում։ Ես ծնվել եմ 2013 թվականի հունվարի 21-ին, հորոսկոպով ջրհոս եմ։ Իմ սիրած գույնը մանուշակագույնն է, իմ սիրած ծաղիկը յասամանն է։ Ես ընկերասեր եմ և սիրում եմ երգել, ուզում եմ դառնալ երգչուհի և դերասանուհի։ Իմ սիրելի միրգը արքայախնձոր է։ Ունեմ շուն, որի անունը Միմի է, նա 4 տարեկան է, ես նրան շատ եմ սիրում։ Նաև սիրում եմ շատ բլբլալ, օգնել մարդկանց, ինչով որ կարող եմ։ Ազատ ժամանակ սիրում եմ նկարել և ստեղծագործել։ Սիրում եմ իմ ընկերուհիների հետ ժամանակ անցկացնել և ուրախանալ։
Ինքնապատում
Reply