Գրաբար

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

մի տվեք սրբություն շներին, և մի գցեգ ձեր մարգարիտները խոզերի առաջ։

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն  (Գրաբարյան)    Բ. աղքատ և իմաստուն մանուկ  (Աշխարաբար) 

թագավոր ծեր և անմիտ  (Գրաբարյան)                 ծեր և անմիտ թագավոր  (Աշխարաբար) 

զբանս հանճարոյ    (Գրաբարյան)                           հանճարի խոսքերը  (Աշխարաբար) 

զմարգարիտ ձեր    (Գրաբարյան)                            ձեր մարգարիտները  (Աշխարաբար) 

առաջի խոզաց    (Գրաբարյան)                               խոզերի առաջ  (Աշխարաբար) 

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչում ։

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:
յուրաքանչյուր պտուց իր ծառից է ճանաչվում

***

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:
Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, հատվում է և ընկնում հրի մեջ։
Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)